Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՀԵՀ-ը ստացավ շնորհակալագիր՝ կամավոր դոնորությանը նպաստելու համար

ՀԵՀ-ը ստացավ շնորհակալագիր՝ կամավոր դոնորությանը նպաստելու համար
16.06.2014 | 00:03

Հունիսի 14-ն` Արյան դոնորի միջազգային օրվա առթիվ, Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը Հայաստանի երիտասարդական հիմնադրամում մեկ հարկի տակ էր հավաքել մասնագետներին, դոնորներին։

Կամավոր դոնորության քարոզչությունը մեր երկրում սկսվել է վաղուց, այդուհանդերձ, հավաքագրված արյունը քիչ է` հանրապետությունում եղած պահանջարկը բավարարելու համար:
Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանն իր խոսքում նշեց՝ որպեսզի յուրաքանչյուր երկրում բավարար լինեն արյան պաշարները, անհրաժեշտ է՝ դոնոր դառնան 1000 բնակչից 40-ը, մինչդեռ մեր երկրում դոնոր են միայն 3-ը:
«Դարձիր հերոս, նվիրիր արյուն» խորագիրը կրող համաժողովի ժամանակ Սմբատ Դաղբաշյանը հայտնեց, որ Հայաստանում տարեցտարի ավելանում է դոնորների և հավաքագրվող արյան քանակը: Ըստ նրա տվյալների՝ 2013 թվականին Հայաստանում կատարվել է 13 հազար արյունատվություն:
Արյունաբանական կենտրոնի տնօրենը հորդորեց, որ անհրաժեշտ է գիտակցել՝ միայն կամավոր հանձնած արյան շնորհիվ է հնարավոր փրկել արյան կարիք ունեցող մարդկանց կյանքը:
Համաժողովի ընթացքում շնորհակալագրեր ստացան այն անձինք ու կազմակերպությունները, որոնք մեծ ներդրում ունեն կամավոր արյունատվության մշակույթի ձևավորման գործում։ Նրանց թվում էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Radio Van-ի աշխատակիցները, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, DJ Վակցինան և այլք:

Դիտվել է՝ 1631

Մեկնաբանություններ